News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչներն այսօր՝ մարտի 7-ին, գյուղ տանող ճանապարհը կրկին փակել էին: Օհանավանցիները պնդում են, որ Ռուսաստանը թույլ չի տալիս, որպեսզի Լարսից հայկական մեքենաները ՌԴ մտնեն, արդյունքում չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան: NEWS.am-ի հետ զրույցում Օհանավանի բնակիչներից Հայկը նշեց, որ Լարսի անցակետում 12 օրից ավելի սպասող բեռնատարներից մի քանիսին այսօր ուղարկել են Հայաստան՝ թույլ չտալով հատել սահմանը, այս պահի դրությամբ էլ  Բագրատաշենի անցակետում գտնվող մեքենաները սպասում են, որպեսզի փաստաթղթերի հետ կապված խնդիրը լուծվի եւ թույլ տան անցնել սահմանը:

Հայկի խոսքով, այսօր եւս բողոքող գյուղացիների հետ հանդիպման է եկել Արագածոտնի մարզպետը, խոստացել, որ քայլեր կձեռնարկի՝ խնդրին լուծում տալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ