News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օրերս Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը մասնակցեց իր ԲՈՒՀ-ի՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցած «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի հիմնադրման 60, Պոլիտեխնիկական համալսարանում տպագիր մամուլի 85, ուսանողական մամուլի 15-ամյակների միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում կայացավ մամուլի եւ լրատվության ոլորտում «Պոլիտեխնիկական» առաջին մրցանակաբաշխությունը։ Ի թիվս բազմաթիվ վաստակավոր պոլիտեխնիկցիների մրցանակներ շնորհվեցին նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին եւ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին:

Պոլիտեխնիկական համալսարանի նոր կայքի շնորհանդեսից հետո ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց ԲՈՒՀ-ի հաջողության հասած շրջանավարտների հետ մշտական կապը պահելու կարեւորության մասին․ «Ucom-ի ղեկավար պարոն Հայկ Եսայանը շատ լավ նախաձեռնությամբ հանդես եկավ եւ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք, որի շրջանակներում ստեղծվեց այսօր արդեն հաջողությամբ գործող Ucom լաբորատորիան։ Գործատու – բարձրագույն ուսումնական հաստատություն հարաբերումների մեջ սա լավագույն երեւակումներից մեկն է։ Շուտով մենք հավաստագրեր կհանձնենք Ucom լաբորատորիայի այն շրջանավարտներին, որոնք գերժամանակակից գործիքամիջոցների կիրառմամբ հասել են հաջողության եւ արժանի են Ucom-ում աշխատելու»։

«Որպես պոլիտեխնիկցի եւ որպես Ucom ընկերության գլխավոր տնօրեն ուրախ եմ, որ իմ երկու հարազատ կառույցները նույն տեսլականն ունեն երկրի շենացման վերաբերյալ եւ գնում են դեպի նորագույն տեխնոլոգիաները։ Ուրախալի է, որ մեր ընկերության կողմից բացված լաբորատորիայի լավագույն սաները քննությունների արդյունքում Ucom-ում աշխատելու հնարավորություն են ստացել։ Այս գործակցությունը շարունակական է լինելու», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ