News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին մասնակցել է Բրյուսելում «Հայաստանի եվրոպական բարեկամներ»–ի կազմակերպած հանդիպմանը։

Հանդիպմանը, որը համակարգում էր «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոն, մասնակցել են ԵՄ կառույցների, դիվանագիտական կորպուսի, միջազգային հասարակական կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ։  

Դեսպան Սվիտալսկին լավատեսություն է հայտնել անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանի եւ ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման եւ կյանքի կոչման առնչությամբ: Նրա խոսքով, ԵՄ-ն համաձայնագրի  բարեխղճորեն իրականացման  հստակ ազդակներ ունի:

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն Արեւելյան գործընկերության ծրագրի ամենափոքր պետությունն է, բայց Հայաստանն ավելի է շահագրգռված ԵՄ-ի հետ հարաբերություններում», - ավելացրել է  դիվանագետը:

Նա նաև ընդգծել է, որ համաձայնագիրը կարող է Հայաստանի տնտեսական ներուժի զարգացման համար անհրաժեշտ ներքին բարեփոխումների կատալիզատոր դառնալ։ Դեսպանը նշել է, որ «Հայաստանը ունի աճի եւ բարգավաճման բոլոր բաղադրիչները», ավելի կոնկրետ՝ մարդկային կապիտալ, սակայն փոփոխություններն անհրաժեշտ են կայուն տնտեսական զարգացման համար, որին ներկայումս խոչընդոտում է չափից ավելի մենաշնորհված համակարգը, ինչը խոչընդոտ է հանդիսանում հայ երիտասարդ ձեռնարկատերերի համար եւ, ի վերջո, հանգեցնում է նրան, որ երիտասարդ եւ տաղանդավոր մարդիկ հեռանան երկրից:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ գենդերային անհավասարության, արտագաղթի, վիզաների ազատականացման հարցերը:

Հանդիպման ավարտին տնօրեն Դիոգո Պինտոն շեշտել է, որ Հայաստանի եվրոպական բարեկամները կշարունակեն աշխատել, որ կարևոր հարցերի լուծման ժամանակ Հայաստանը և ԵՄ–ն մի կողմում գտնվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպական ընկերությունները շատ ուշադիր վերլուծում են Հայաստանում հնարավորությունները. Սվիտալսկի
Այս ջանքերը Հայաստանին դարձնում են ավելի գրավիչ ներդրումների համար...
ԵՄ–ն Թուրքիային տնտեսական օգնություն տրամադրելու անհրաժեշտություն չի տեսնում
Հանի խոսքով՝ ներկա տնտեսական խնդիրները Թուրքիայում ունեն ներքաղաքական պատճառներ…
Եվրոպացի պաշտոնյա. Հայաստանին Եվրամիությունից ներդրումներ ներգրավելու համար կայունություն է անհրաժեշտ
երկայումս ստեղծվում են նոր կանոնակարգեր, որոնք ուղղված են բիզնեսի համար հավասար մրցակցային պայմանների ապահովմանը...
Պյոտր Սվիտալսկի. Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրային հարաբերությունների ներուժը բարձր է ներկայիս մակարդակից
Նա նաեւ ավելացրեց, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առեւտրի ազատականացմանը նպաստում են Համապարփակ եւ ընդլայնված...
Հայաստանում փոփոխությունները ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հզոր խթան կդառնան. Սվիտալսկի
Սվիտալսկին վստահ է, որ կոռուպցիայի դեմ հաղթանակը Հայաստանին հնարավորություն կընձեռի ԵՄ-ում նոր գործընկերներ գտնել եւ եվրոպական ներդրումներ ներգրավել…
Եվրամիությունը Եվրադատարանին Լեհաստանի դեմ հայց է ներկայացրել
Ըստ բարեփոխումների՝ Գերագույն դատարանի դատավորների թոշակային տարիքը 70-ից իջեցվել է 65-ի․․․
Partner news