News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Ավստրալիայի ափի մոտ հսկայական  կետ-շնաձուկը լողացել է զբոսաշրջիկների նավի տակով: Լուսանկարիչ Թոմ Քենոնի նկարահանած կադրերում կարելի է տեսնել, որ իր հսկայական բերանով այն կարող էր հեշտությամբ կուլ տալ մարդկանցով զբոսանավը, հաղորդում է «Վեստի»-ն:

Մոլորակի ամենախոշոր ձուկն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է մարդկանցից շատ հեռու՝ թաքնվելով ջրի խորքերում: Սակայն մարտից մինչեւ հուլիս ընկած ժամանակահատվածում նրան կարելի է Կորալյան ծոցում՝ Նինգալուի խութի մոտ եւ Էքսմութի (Ավստրալիա) մոտ տեսնել:

Քենոնը Mirror-ին պատմել է, որ եզակի լուսանկարներն արվել են ափից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա: Նա խոստովանել է, որ դա սարսափելի չէր, ամբողջ աշխարհից մարդիկ գալիս են այստեղ, որպեսզի տեսնեն եւ նկարեն հազվագյուտ ձկներին:

Կետ-շնաձուկը գոյություն ունեցող ձկներից ամենամեծն է: Նրանց երկարությունը կարող է հասնել 12 մետրի, իսկ քաշը` 20 տոննայի: Նրանք համարվում են անհետացող տեսակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ