News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը չինական ընկերության հետ երկաթուղու կառուցման մասին համաձայնագիր է ստորագրել, որը  Բուշեր նավահանգստը կկապի երկրի երկաթուղային ցանցի հետ:

Այդ մասին հաղորդել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

700 միլիոն դոլարի համաձայնագիրը  նախատեսում 250 կմ երկարությամբ երկաթուղու շինարարություն, որը կապում է Պարսից ծոցի ափերին գտնվող Բուշեր քաղաքը  Շիրազի հետ:

Փոխնախարար Հեյլարա Հադեմին նշել է, որ Շիրազ-Բուշեր երկաթուղու շինարարությունը երկրի երկաթուղային հաղորդակցության ոլորտում յոթ առաջնահերթ նախագծերից է:

Այս նախագծի իրականացման դեպքում Բուշերը Շիրազի հետ կարող է կապվել Կասպից ծովի նավահանգիստների միջոցով, միեւնույն ժամանակ Իրանում կա ճյուղավորված երկաթուղային ցանց, որը  Պարսից ծոցի մյուս նավահանգիստները կապում է Կասպից ծովի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ