News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի պաշտոնում կառաջադրի այն անձին, որը լավագույնս կկարողանա իրականացնել իր սահմանդրական լիազորությունները: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ-ն մինչեւ ապրիլ չի քննարկի ՀՀԿ-ի թեկնածուի հարցը վարչապետի պաշտոնում: Մենք դա կքննարկենք ապրիլին, երբ գա ժամանակը: Կուսակցությունը հաշվի առնելով ՀՀ քաղաքացու, ազգային ու պետական շահը, կառաջադրի վարչապետի պաշտոնում այն թեկնածուին, որն ըստ մեզ եւ հասարակության լայն խավերի, կկարողանա  իրականացնել իր սահմանդրական լիազորությունները»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ