News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական ընկերություններին երեք տարի են տվել տղամարդկանց եւ կանանց վարձատրության մեջ «գենդերային ճեղքը» վերացնելու համար: Հակառակ դեպքում, նրանք կստանան տույժեր` համաձայն երկրի  վարչապետ Էդուարդ Ֆիլիպի կողմից արհմիություններին եւ գործատուներին ներկայացված ծրագրի, հաղորդում է AP-ն:

Կառավարության տվյալներով՝ տղամարդիկ կանանցից միջին հաշվով 9 տոկոսով ավելի շատ են վարձատրվում, չնայած օրենքը նույն աշխատանքի համար հավասար վարձատրություն է պահանջում: Ավելի քան 50 աշխատակից ունեցող ընկերությունները ստիպված կլինեն հատուկ ծրագրային ապահովում տեղադրել, որն ուղղակիորեն միացված  կլինի աշխատավարձերի հատկացման համակարգերի հետ:

 Եթե ​​ընկերությունը չկարողանա 3 տարվա ընթացքում վերացնել ծրագրային ապահովման կողմից հայտնաբերված աշխատավարձերի տարբերությունը, աշխատանքային տեսուչները կարող են տուգանք նշանակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ