News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սինգապուրյան ST Kinetics ընկերությունը մտադիր է մարտական դրոններ մշակել, որոնք համալրված կլինեն հրաձգային զենքի տարբեր տեսակներով, գրում է N + 1-ը:

Ընկերությունը նախատեսում է մինչեւ հաջորդ տարվա վերջ ներկայացնել անօդաչուների առաջին նախատիպերը: Դրանցից առաջինը պետք է լինի չորս ճառագայթ ունեցող օկտոկոպտերը, որը կոչվում է Stinger:

Այս դրոնը կունենա բարձր հստակությամբ տեսախցիկ եւ 55 մմ կալիբրով, 100 փամփուշտներով ֆիրմային ST Kinetics Ultimax 100 Mk.8 գնդացիր:

Stinger-ի թռիչքի ենթադրյալ տեւողությունը կլինի 30 րոպեից ավել, իսկ դրոնի քաշը՝ 60 կգ:

Ապագա դրոնի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ