News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Արկտիկայի հավերժական սառածությունը արագորեն հալվում է՝ դառնալով մթնոլորտում զգալի քանակի ջերմոցային գազերի աղբյուր, նշվում է նոր հետազոտության մեջ, հայտնում է Naked-Science-ը: 

Կալիֆորնիայում Ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնական Նիկոլաս Փարազաուի կողմից անցկացված նոր հետազոտության համաձայն՝ Արկտիկայի ամենասառը գոտում հավերժական սառածությունը, որն անցյալում ցածր ջերմաստիճանների շնորհիվ համարվում էր գոնե ժամանակավորապես գլոբալ տաքացումից պաշտպանված այժմ հալվում է այնպիսի արագությամբ, որ այն 40-60 տարի հետո Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի չափազանց վտանգավոր աղբյուր կդառնա:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2300 թվականին այս տարածաշրջանում ածխաթթու գազի ընդհանուր արտանետումները 10 անգամ ավելի շատ կլինեն, քան 2016 թվականին մարդկային գործունեության պատճառով բոլոր արտանետումները:

Գիտնականների հաշվարկներով՝ մինչեւ 2100-ական թվականների վերջը, ֆոտոսինթեզը լիովին կհավասարակշռի հավերժական սառածությունից ջերմոցային գազերի արտանետումների ավելացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news