News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայերն առաջին անգամ բնակություն են հաստատել Հունգարիայում 13-րդ դարում, համեմատաբար ուշ ժամանակաշրջանում, համեմատած խորվաթների կամ լեհերի: Համենայնդեպս այս մասին են վկայում է Terra Arminium կոչվող բնակեցման մասին առաջին գրառումները: Որոշ տարեգրություններում նույնպես նշում են հայերի մասին, հաղորդում է Daily News Hungary-ն:

Հունգարացիների եւ հայերի միջեւ առաջին անմիջական շփումը տեղի  է ունեցել այն ժամանակ, երբ թագավոր Անդրաշ II-ի խաչակիրները հասել են Հայաստան: Հաղթանակից հետո Անդրաշ II- ը մտադիր էր իր որդուն ամուսնանացնել հայ թագավոր Լեւոն II-ի դստեր հետ: Հունգարացի թագավորը վերադարձավ հայրենիք՝ իր հետ տանելով մեծ թվով  հայերի, որոնք բնակություն հաստատեցին Էստերգոմի շրջանում. այն շրջանը, որտեղ հետագայում ստեղծվեց Terra Arminium-ը:

11-րդ եւ 14-րդ դարերի միջեւ ժամանակահատվածում Տրանսիլվանիա հասավ հայ գաղթականների մյուս ալիքը: Նրանք Հունգարիա փախան հայրենիքում տեղի ունեցած աղետների պատճառով. սելջուկների հարձակումը 1064 թվականին, մոնղոլական արշավանքները 1236-ին եւ Անի քաղաքի երկրաշարժը:

Առաջին անգամ հայերը 1672-ից հետո դարձան հունգարական հասարակության լիիրավ անդամներ, երբ բնակության իրավունք ստացան եւ մի շարք արտոնություններ Միխայ I Ապաֆի իշխանից:

Հայերի մեծ մասը արհեստավորներ էին՝ կաշեգործներ, առեւտրականներ: Կաշեգործության ոլորտում հայերի արհեստի մասին առասպելներ էին պտտվում, նրանք գերիշխում էին գրեթե ողջ Հունգարիայի կաշվի շուկայում, հատկապես Տրանսիլվանիայում:

Հունգարիայի տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի եւ առեւտրի մեջ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ 19-րդ դարի վերջերին ավելի քան 50 հայ ընտանիքներ ստացան կամ ձեռք բերեցին ազնվական աստիճան:

Այնուամենայնիվ, հայ հասարակության սովորույթները տարբերվում էին հունգարական բնակչության ավանդույթներից, քանի որ հայ համայնքները մասնակիորեն ղեկավարում էր հոգեւորականությունը:

Հունգարիայի հայերը խոսում են արեւմտահայերեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ