News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը 34-րդ տեղն է զբաղեցրել կյանքի համար ամենաէժան 50 երկրների ցանկում, որը կազմել է GOBankingRates-ը։

Հայաստանի նկարագրության մեջ ասվում է. «Ցնցող տեսարաններ՝ լի հունահռոմեական եւ միջնադարյան փլատակներով, դա միակ պատճառը չէ, որի համար դուք կուզեիք ամբողջ կյանքն անցկացնել Հայաստանում։ Այդ երկիրը կյանքի ամենացածր արժողությամբ երկրներից է, որտեղ վարձավճարը 91 տոկոսով ցածր է, քան Նյու Յորքում»։

Հայաստանի հարեւանները՝ Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցրել են 35-րդ եւ 16-րդ տեղերը։

Վարկանիշի առաջատարներն են Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ