News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Շարունակվում են Թուրքիայի հետ Իսրայելի բանակցությունները Թուրքիա եւ ԵՄ գազամատակարարումների համար գազատարի կառուցման շուրջ, դեռեւս վերջնական համաձայնագիրը չի ստորագրվել, հայտնել է Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2017 թվականի հուլիսին Շթայնիցը հայտնել էր, որ Իսրայելը եւ Թուրքիան որոշում են ընդունել Իսրայելի եւ Թուրքիայի կողմից գազատարի կառուցման նախնական միջկառավարական համաձայնագիր կնքելու մասին: Նա նշել էր, որ երկրները պայմանավորվել են այս նախագծով վերջնական համաձայնագիրը ստորագրել մինչեւ 2017-ի տարեվերջ: Շթայնիցը նաեւ հայտնել էր, որ Իսրայելն ինտենսիվ բանակցություններ է վարում 2 գազատարի կառուցման շուրջ՝ Թուրքիա, այնուհետեւ՝ Եվրոպա եւ մյուսը՝ Հարավային Կիպրոսով ու Հունաստանով Իտալիա:

«Մենք Թուրքիայի հետ դեռեւս համաձայնագիր չունենք, Իսրայելից Թուրքիա խողովակաշար չկա, այս հարցով բանակցությունները դեռեւս ընթանում են: Առայժմ քննարկումները շատ բարեկամական են անցնում: Սակայն տեղյակ եք, որ երբեմն բիզնես հատվածի եւ կառավարության երկխոսության համար որոշ ժամանակ է պահանջվում»,- CERAWeek համաժողովում ելույթ ունենալիս ասել է Շթայնիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news