News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առողջապահության ոլորտում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունեն նախարար Լեւոն Ալթունյանի երկու տեղակալները՝ Սերգեյ Խաչատրյանն ու Սամվել Մարգարյանը:

Նշենք, որ Ս. Խաչատրյանը Ալթունյանի համակուրսեցին է եղել: Հենց նա է նախարարին հուշել ծխախոտի դեմ պայքարի, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման պարտադրանքի, դեղատոմսերով դեղերը վաճառելու մասին որոշումներ կայացնել՝ համոզելով, որ դրանց «ագրեսիվ» կիրառման արդյունքում ոլորտում լրջագույն ձեռքբերումներ կգրանցվեն:

Իսկ Սամվել Մարգարյանն էլ, որին նախարարությունում «թութակով Սամվելիկ» են ասում, ապահովում է ֆինանսական հաշվարկների իրականացումը` ապացուցելով, թե իրենց որոշումներն ինչ ձեռքբերումների կհանգեցնեն:

Նկատենք նաեւ, որ կոնկրետ դեղատոմսերով դեղեր ձեռք բերելու որոշման հիմքում մի քանի խոշոր հիվանդանոցների գերշահույթները նվազեցնելու իրական նպատակ կա նախարարությունում, որից, սակայն, տուժում է բնակչությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ