News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահել է պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդի հետ դատը, ում լրատվամիջոցները կասկածում էին նրա հետ կապի մեջ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահն ուղիղ է պատասխանել եւ հասկացրել, որ այդ պնդումներից եւ ոչ մեկը ճշմարիտ չէ: Այս դատն արդեն շահվել էր արբիտրաժում»,- ասել է Սանդերսը չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում՝ խորհուրդ տալով մանրամասների համար դիմել Թրամփի փաստաբանին:

Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը Քլիֆորդին 130 հազար դոլար է վճարել նախագահի հետ իր կապի մասին չհրապարակելու համաձայնագրի շրջանակում, Սպիտակ տունն այս տեղեկությունը հերքել էր: Ավելի ուշ ինքը Քոենը հայտարարել էր, որ Քլիֆորդին վճարել է՝ չհայտնելով, թե դա ինչ նպատակով է արվել:

Նշվում էր, որ դերասանուհու եւ Թրամփի միջեւ կապ է հաստատվել 2006 թվականին՝ Մելանյայի հետ ամուսնանալուց մեկ տարի հետո: Պոռնոդերասանուհին սկզբում հերքում էր Թրամփի հետ իր կապի մասին տեղեկությունները: Սակայն չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ Քլիֆորդը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի գերագույն դատարան, որում պնդել էր, որ Թրամփի հետ կապի մասին չհրապարակելու համաձայնագիրը իրական չէ: Նույն հայցում նա հայտնել էր, որ Թրամփի հետ կապ է ունեցել 2006-07 թվականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ