News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծում է, որ միջազգային հանրությունը լուրջ խոչընդոտներ պետք է հաղթահարի կանանց խտրականության եւ շահագործման դեմ պայքարում: Մարտի 8-ի առիթով իր ուղերձում նա հայտարարել է, որ գենդերային հավասարությանը հասնելը, ինչպես նաեւ կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնումը «մեր ժամանակների անավարտ խնդիրներից են եւ այսօրվա աշխարհում մարդու իրավունքների ոլորտի մեծագույն հիմնահարցը»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ «կանանց իրավունքների պաշտպանության պատմության մեջ շրջադարձային պահ» է սկսվել, մեր ժամանակներում պատմականորեն ձեւավորված անհավասարության խնդրին, որը նպաստում է ճնշմանն ու խտրականությանը, «ինչպես երբեք, մեծ ուշադրություն է հատկացվում»: «Սակայն եթե մենք ձգտում ենք ուժերի պատմականորեն ձեւավորված անհավասարակշռության վերացմանը, որն ընկած է շահագործման եւ խտրականության հիմքում, պետք է լուրջ խոչընդոտներ հաղթահարենք»,- հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Նա տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն՝ ընտանեկան սեռական բռնության հետեւանքով իրավական պաշտպանությունից զրկված է աշխարհում ավելի քան մեկ միլիարդ կին, իսկ տղամարդկանց եւ կանանց աշխատավարձի միջեւ խզումը աշխարհում հասնում է մինչեւ 40 տոկոսի: «Ազգային խորհրդարաններում կանանց բաժինը կազմում է միջինը քառորդ մասից քիչ, իսկ տնօրենների խորհուրդներում՝ դրանից էլ քիչ,- նշել է Գուտերեշը: Այնտեղ, որտեղ օրենքներ կան, դրանց հաճախ չեն հետեւում, իսկ իրավական պաշտպանության դիմած կանանց չեն վստահում եւ լուրջ չեն ընդունում»:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադրություն է դարձրել սեռական ոտնձգությունների եւ նվաստացումների տարածման չափերին, որոնք տեղի են ունենում «աշխատավայրում, հասարակական վայրերում եւ մասնավոր տներում այն երկրներում, որոնք հպարտանում են գենդերային հավասարության ոլորտում իրենց ձեռքբերումներով»: Նա ընդունել է, որ այս խնդիրը չի շրջանցել նաեւ համաշխարհային կազմակերպությանը, որը կոչված է «ամբողջ աշխարհին օրինակ ծառայելուն»:

Գուտերեշը հիշեցրել է, որ կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնումը մտնում է մինչեւ 2030 թվականը Կայուն զարգացման նպատակների ցանկի մեջ, որը հաստատվել է 2015 թվականին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ