News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անկարայի կողմից Մոսկվայից գնված ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը, գտնվելով Թուրքիայի տարածքում, մեծ սպառնալիք կներկայացնի ՆԱՏՕ ռազմական համակարգի համար։ Այս մասին հայտարարել է Վաշինգթոնում աշխատանքային այցով գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի գեներալ Պյոտր Պավելը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Դեռեւս պահպանվում է ռազմական այն գնահատականը, որի համաձայն՝ Ս-400–ները համատեղելի չեն ՆԱՏՕ–ի ինտեգրված համակարգի հետ։ Այդ պատճառով, եթե համակարգն, այնուամենայնիվ, ձեռք բերվի, այն  առանձնացված կօգտագործվի։  Բայց նույնիսկ որպես չինտեգրված համակարգ այն մեծ սպառնալիք կներկայացնի Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ–ի համար։ Թուրքիան, իհարկե, ազատ է սարքավորումների ընտրության հարցում, բայց ցանկացած որոշում, լինի դա անհատական, թե՛ պետական, կունենա հետեւանքներ»,–հայտարարել է չեխ գեներալը։

«Այս համակարգը չի կարելի վաճառել որպես Կալաշնիկովի ավտոմատ։ «Կալաշնիկովը» կարող է օգտագործվել հենց հաջորդ օրը, իսկ  Ս-400–ի պարագայում պետք է ռուսական փորձագետների թիմ, որը կօգնի տեղակայել այն եւ շահագործման հանձնել, լրացնել տվյալների բազան։ Դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ փորձագետները կարող են մի քանի ամիս գտնվել Ռուսաստանի տարածքում եւ լրացնել տվյալների բազան, նույնքան դժվար է պատկերացնել, որ ռուսական փորձագետները կարող են գտնվել Թուրքիայի տարածքում եւ տվյալներով համալրել ՆԱՏՕ համակարգը»,–նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ