News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հանրապետական խմբակցության պատգամավոր, Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը երբեւեէ չի մտածել այն մասին, որ Սերժ Սարգսյանը հնարավոր է՝ չառաջադրվի վարչապետի պաշտոնում։ NEWS.am-ի հետ զրույցում պնդել է, որ այդ հարցը երբեւեէ չի քննարկվել։

Պարոն Սահակյան, ի՞նչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը ապրիլից չլինի վարչապետ։

Ես չեմ կարծում, էդ  մասին չեմ էլ ուզում մտածել։

Ինչո՞ւ։

Հենց որ չլինի էդ ժամանակ կմտածեմ, կասեմ։

Օրինակ, Դուք երկարամյա քաղաքական գործիչ եք, ինչո՞ւ չեք մտածել այդ տարբերակի մասին։

Ես համոզված եմ, որ կլինի։ Ես արգումենտներ ունեմ, որոնք կներկայացնեմ ճիշտ այն ժամանակ, երբ որ քննարկվի խնդիրը։

Իսկ եթե իր հայտարարությանը հավատարիմ մնա  եւ չառաջադրվի վարչապետի պաշտոնո՞ւմ։

Ուզում եք հիմա ինձ համոզել, որ ես չմտածված բանի մասն խոսե՞մ, դեռեւս ես չեմ մտածել դրա մասին։

Այսինք, միշտ մտածել եք այն մասին, որ Սերժ Սարգսյանն է, անպայման, լինելու վարչապետը,  հակառակ բանին պատրաստ չե՞ք։

Համենայնդեպս քիչ առաջ էլ ասացի՝ այլ թեկնածու չեմ տեսնում այսօր։

Իսկ ինչո՞ւ այդ տարբերակի մասին երբեւէ չեք մտածել։

Ոչ չեմ մտածել, որովհետեւ այն արգումենտները, որոնք կան, այնպիսին են,  որ չեմ կարծում, որ այն խնդիրները, որ դրել ենք մինչեւ այսօր, մինչեւ վերջ չի հասնելու։  Իսկ եթե Դուք ասում եք՝ հանկարծ եթե չստացվի, այդ ժամանակ պիտի մտածել ու խորը մտածել։

Բայց  մտածելու համար երկար ժամանակ չկա։

Չկա մտածելու համար, դրա  համար չեմ մտածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ