News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Բջջային շուկայում ուսումնասիրություններով զբաղվող IDC ընկերությունը հետազոտություն է հրապարակել, որի համաձայն 2017 թվականի ընթացքում մարդիկ սկսել են ավելի քիչ սմարթֆոններ գնել. վաճառքները նվազել են 0.5 տոկոսով: Եվ չնայած որ կրճատումն աննշան է, սակայն նշմարող միտումը ստիպում է ՏՏ շուկային մտածել. 2016 թվականին եւս նվազում էր գրանցվել: «Մենք գիտեինք, որ վաղ թե ուշ կգա տարի, երբ սմարթֆոնների քանակությունը կսկսի կրճատվել»,- հայտարարել է IDC-ի փոխնախագահ Ռայան Ռեյթը:

Անկումը նկատվում է բոլոր խոշոր տարածաշրջանային շուկաներում՝ Ասիայում, Եվրոպայում, Չինաստանում, ԱՄՆ-ում: Միակ տարածաշրջանը, որտեղ վաճառքները շարունակում է աճել, զարգացող երկրներն են: Երրորդ աշխարհի երկրներում շատերն առաջին անգամ են սմարթֆոններ գնում: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի աշխարհում 1.5 միլիարդ սմարթֆոն է վաճառվել, որից 85 տոկոսը՝ Android օպերացիոն համակարգով, իսկ 15 տոկոսը` iOS- ով: Ըստ Himnark հայկական ՏՏ ընկերության ընկերության տնօրեն եւ համահիմնադիր Ռուբեն Օսիպյանի՝ վաճառքների կրճատումը սպասելի էր: Նա բացատրում է այս հանգամանքը նրանով, որ սմարթֆոնների նոր մոդելները քիչ են տարբերվում նախորդներից, ուստի իմաստ չկա, որպեսզի օգտվողները հաճախ փոխեն իրենց սարքերը: «Վաճառքի տեմպերը կրճատվում են, քանի որ մշակողները սկզբունքայնորեն նոր ֆունկցիաներ չեն առաջարկում. որպես կանոն, մարդիկ սմարթֆոններ են գնում միայն օպերացիոն համակարգերի թարմացման համար: Այսպես կոչված Մուրի օրենքը նույնպես վկայում է, որ «երկաթ»-ի արտադրողականությունը պետք է կրկնապատկվի ամեն 18 ամիսը մեկ: Գործնականում այս արագացումն արդեն հասել է առավելագույն մակարդակի եւ վերջին տարիներին դանդաղել է: Սա նշանակում է, որ գործող համակարգերի զարգացման ներկայիս մակարդակով արտադրողականության հետագա աճ հնարավոր չէ»,- ասում է Օսիպյանը:

Հայաստանը դուրս է մնում ընդհանուր միտումից: Armstat-ի տվյալներով՝ այստեղ 91 միլիոն դոլարի հեռախոսներ են գնել, ինչը նախորդ տարվա համեմատ (9 միլիոն) 1 միլիոնով ավել է: Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ օգտվողների հետաքրքությունը սմարթֆոնների նկատմամբ կարելի է վերադարձնել նոր լուծումները: «Սմարթֆոններն իրենց հաշվիչ հզորությամբ եւ մի շարք այլ պարամետրերով գրեթե համապատասխանում են համակարգիչներին, ընդ որում, դրանք չափերով ավոլի փոքր են եւ ավելի դիմացկուն: Այս ոլորտում տեխնոլոգիական առաջընթացը դանդաղել է, իսկ սարքերի թարմացման ժամանակային ցիկլը ավելացել է: Այժմ մեկ գնված սմարթֆոնն ավելի երկար է ծառայում, եւ հենց սա էլ հանգեցրել է վաճառքների կրճատմանը: Օգտագործողներին հետաքրքրելու եւ վաճառքներն ավելացնելու համար արտադրողները պետք է ավելի մեշ ճկունություն եւ բազմազանություն դրսեւորեն լուծումների մշակման գործում»:

Նման լուծումներից մեկը, ըստ վերլուծաբանների կանխատեսումների, կարող են դառնալ 5G ցանցով սմարթֆոնները: ՏՏ շուկայի խոշորագույն խաղացողները հուսով են, որ նրանք կփոխեն իրավիճակը դեպի լավը, սակայն դրանք կթողարկվեն միայն 2019 թվականին: Փորձագետները մեծ հույսեր են կապում նաեւ ֆաբլեթների հետ. ակնկալվում է, որ 2018 թվականին ավելի մեծ՝ ավել քան 5.5 դյույմ էկրանով սարքերն առաջին անգամ վաճառքի ցուցանիշներով առաջ կանցնեն սովորական սմարթֆոններից:

Յանա Իսրայելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբոտին սովորեցրել են վիրտուալ հերոսների շարժումները կրկնօրինակել
«Դուք պարզապես ռոբոտի կառուցվածքն եք ընտրում, ինչպես նաեւ նշում, ինչ շարժումներ են նրան անհրաժեշտ կատարել, իսկ մեր ալգորիթմը հաշվում է...
Facebook-ն արգելել է սեքսուալ ենթատեքստով գրառումները
Արգելված են սեքսուալ բնույթի այնպիսի արտահայտությունները, որոնք կարող են գնահատվել որպես ոտնձգություն…
Ավստրալիայում ցանկանում են ստուգել Facebook-ը եւ Google-ը
ACCC-ի ղեկավար Ռոդ Սիմսը նաեւ հայտնել է, որ ներկայումս գերստեսչությունը 5 հետաքննություն է անցկացնում...
Xiaomi-ն ինֆրակարմիր տաքացուցիչով բաճկոն է ներկայացրել
Ընտրության համար երկու գույն կա՝ սեւ ու մուգ կանաչ․․․
ԱՄՆ-ն պետք է հետ կանչի Huawei-ի թոփ մենեջերի կալանավորման օրդերը
ԱՄՆ դեսպանին հասկացրել են, որ Պեկինի հետագա քայլերը կախված կլինեն Վաշինգթոնի քայլերից․․․
Տոկիոյում ռոբոտ մատուցողներով սրճարան է հայտնվել
Եթե փորձը հաջողվի, ապա հաստատությունը պաշտոնապես կբացվի 2020 թվականին․․․
Ամենաշատ
Partner news