News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Twitter-ում նշել է, որ չի մտնի Գերմանիայի նոր կառավարության մեջ:

«Ես չեմ մտնի նոր կառավարության մեջ»,- նշել է Գաբրիելը: Նրա խոսքով՝ այս մասին հինգշաբթի իրեն հայտնել են Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) ապագա նախագահ Անդրեա Նալեսը եւ կուսակցության ղեկավարի պաշտոնակատար Օլաֆ Շոլցը:

«Ռեյթեր» գործակալությունը նշում է, որ կոալիցիայի մասին համաձայնագրի շրջանակում որոշվել է, որ ԱԳ նոր նախարարին նշանակելու իրավունքը պատկանում է ԳՍԴԿ-ին: Սպասվում է, որ կուսակցությունն իր որոշման մասին կհայտնի ուրբաթ առավոտյան:

Ավելի վաղ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները համաձայնվել էին նոր կառավարություն ստեղծել Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի հետ:

Գերմանիայում 2017-ի սեպտեմբերի վերջին տեղի են ունեցել Բունդեսթագի ընտրությունները, որից հետո բանակցություններ են սկսվել կոալիցիա ձեւավորելու շուրջ: Փետրվարի 7-ին Բեռլինում բանակցությունների մասնակիցները կոալիցիոն համաձայնագրի նախագիծ են ներկայացրել: Հնարավոր է՝ կառավարությունը ձեւավորվի մարտ-ապրիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ