News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ–ն այլ երկրների ընտրություններին եւ ներքին գործերին միջամտելը այդ երկրների համար բարիք է համարում, սակայն, ըստ էության, դա նեոկայսերական մոտեցում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նրա խոսքով, ամերիկյան լրատվամիջոցները հրապարակում են բազմաթիվ նյութեր, որոնցում նկարագրում են «տասնյակ երկրներում» ընտրությունների անցկացմանը եւ ներքին գործերին Միացյալ Նահանգների միջամտության պատմությունները:

«Երբ այս թեման սկսեց քննարկվել ամերիկյան լրատվամիջոցներում, ես լսեցի մի ապշեցուցիչ հայտարարություն այն մասին, որ այո՛, մենք՝ ամերիկացիներս միջամտում ենք, բայց դա անում ենք այդ երկրների օգտին, քանի որ մեզ հետ ազատություն եւ ժողովրդավարություն ենք բերում: Մենք այս փիլիսոփայությունը ընդհանրապես չենք կիսում: Կարծում եմ, այդ մոտեցումները նեոկայսերական են, եւ մենք երբեք այդպիսի ինչ–որ բանով չենք զբաղվի»,–ասել է Լավրովը։

Նա նաեւ նշել է, որ Մոսկվան չի միջամտում ԱՄՆ ներքին գործերին, իսկ «հակառակն ապացուցող  ոչ մի փաստ չի ներկայացվել մինչ օրս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ