News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Իտալական արհմիությունները տեղական Non Una di Meno ֆեմինիստական շարժման աջակցությամբ մարտի 8-ը իտալական մայրաքաղաքում գործադուլի օր են հայտարարել: Ակցիան պետք է ուշադրություն հրավիրի իտալական հասարակության մեջ կանանց հանդեպ անարդարությունների նկատմամբ: Կազմակերպիչների կողմից նշվող խնդիրների շարքում են խտրականություն աշխատավայրում եւ բռնության աճող մակարդակը, փոխանցում է Nat-geo-ն:

Գործադուլին մասնակցում են նաեւ կրթության եւ հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատակիցները: Արդյունքում, արդեն հինգշաբթի գիշերն ավտոբուսները դադարներով կաշխատեն կամ ընդհանրապես չեն աշխատի, իսկ մարտի 8-ին ավտոբուսները, տրամվայները, մետրոն եւ մերձքաղաքային գնացքները չեն գործի 8:30-ից մինչեւ 17:00-ը եւ 20.00-ից՝ մինչեւ օրվա վերջ: Fiumicino օդանավակայանում օրվա կեսից գործադուլին կմիանան նաեւ երթակարգավարները, ինչը կհանգեցնի իտալական մայրաքաղաքի երկնքի փակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news