News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանն արդեն առնվազն 20 տարի ռազմական ծախսերն ավելի մեծ տեմպերով է ավելացնում, քան թույլ է տալիս իր ՀՆԱ աճը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռուսական Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ ի պատասխան այն հարցին, թե Չինաստանի ռազմական ծախսերի նոր աճն արդյոք կապվա՞ծ չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արած հայտարարության հետ հրթիռների եւ սպառազինության նոր տեսակների ստեղծման մասին, որոնք կարող են հեշտությամբ հաղթահարել աշխարհում ՀՀՊ ցանկացած համակարգ եւ երկրագնդի ցանկացած կետում խոցել նախանշած թիրախները:

Ըստ նրա՝ սրանից ելնելով այս տարի տեղի չի ունեցել որեւէ արտառոց բան, եւ Չինաստանի ծախսերի մեծացումը ոչ մի կերպ պայմանավորված չէ ՌԴ նախագահի հայտարարություններով: «Երկրորդ աշխարհամարտի տարիներից ի վեր վերջին 20 տարիներին չինական ռազմական հզորության աճն ընդհանրապես նմանօրինակներ չունի: Այդ պատճառով էլ ես ասում եմ, որ այս տարի ընդհանրապես ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, եւ Պուտինի հայտարարությունները այստեղ հաստատապես բացարձակապես ոչ մի կապ չունեն»,- պարզաբանեց Խրամչիխինը:

Միաժամանակ, ինչպես նշեց ռուսաստանցի ռազմական փորձագետը, Չինաստանն, ըստ էության, դառնում է աշխարհում երկրորդ գերտերությունը: Նրանք այս ուղին սկսել են իրենց տնտեսության ամրապնդմամբ եւ ծավալմամբ եւ հասնելով տնտեսական որոշակի մակարդակի՝ զարմանալիորեն արագ տեմպերով սկսեցին դա մարմնավորել ռազմական հզորության մեջ: Ընդ որում, փորձագետը հիշեցրեց, որ Պեկինը վաղուց ապահովել է իր անվտանգությունը ռազմական ներուժի հաշվին, եւ այժմ անցել է հարձակվողական տեսակի բանակի ակտիվ կառուցմանը, ինչի պատճառով բանակի ոչ պակաս ակտիվ վերազինում է տեղի ունենում, ինչը արտահայտվում է ռազմատեխնիկական պարկի՝ հարձակվողական բնույթի տեխնիկայով համալրմամբ: «Այսինքն, նրանք հենց գերտերության կարգավիճակին համապատասխանող հարձակվողական զինված ուժեր են կառուցում: Ի դեպ, հենց այդ պատճառով էլ Միացյալ Նահանգներն այդքան դժգոհ են», - ասաց փորձագետը:

Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի տնօրենը նշեց, որ Չինաստանը, ըստ էության, այն քիչ երկրներից մեկն է, եթե ոչ միակը, որը տարածքային պահանջներ ունի սահմանակից բոլոր պետությունների նկատմամբ, ընդ որում՝ ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային: Բացի այդ, ռազմական փորձագետը հիշեցրեց, որ Չինաստանը չափազանց բարդ հարաբերություններ ունի իր հին հակառակորդի՝ Ճապոնիայի հետ (Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ առճակատման գագաթնակետը 1937 թվականին էր եւ տեւել է մինչեւ 1945 թվականը, որի ընթացքում  35 մլն չինացի եւ մոտ 400 հազար ճապոնացի է զոհվել), չհաշված Վիետնամը, որի հետ Պեկինը նույնպես բարդ եւ լարված հարաբերություններ ունի (1979 թվականին սահմանային հակամարտությունը), Հնդկաստանի (1962 թվականին սահմանային հակամարտությունը) եւ ԱՄՆ-ի հետ (1950-1953 թվականների Կորեական պատերազմը):

Մի քանի օր առաջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի հայտարարել էր, որ Պեկինը ընթացիկ տարում 2017-ի համեմատ 8.1 տոկոսով կավելացնի պաշտպանական ոլորտի հատկացումները: Դրանք կկազմեն 1.1 տրիլիոն յուան կկազմեն (175 մլրդ դոլար): Այս ցուցանիշով Չինաստանն ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ