News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ավելի ու ավելի ագրեսիվ է գործում եւ ավելի մեծ սպառնալիք է սկսում ներկայացնում, քան նախկինում: Նման հայտարարություն, ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում արել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսը:

«Ռուսաստանն ավելի ու ավելի մեծ վտանգ է ներկայացնում, եւ արեւելյան ճակատի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան և Էստոնիան, մենք Ռուսաստանից կողմից ավելի ու ավելի ագրեսիվ մոտեցում ենք տեսնում»,- գտնում է նախարարը: Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը փոխում է իր պոտենցիալ հակառակորդների դեմ պայքարի ձևերը եւ «բարձրացնում է կոնֆլիկտի մակարդակը»: «Մենք տեսնում ենք դա նաեւ Հյուսիսային Ատլանտիկայում. այնտեղ գտնվող ռուսական սուզանավերի թիվը վերջին յոթ տարվա ընթացքում 10 անգամ ավելացել է»,- հայտարարել է նա:

«Ռուսաստանը դառնում է վճռորոշ և ավելի ագրեսիվ: Մենք պետք է փոխենք այն մոտեցումը, որի օգնությամբ մենք դիմակայում էինք դրան, քանի որ մենք չենք կարողանում այս կոնֆլիկտային գոտիների իրավիճակում լինել, որտեղ մեզ կկառավարեն այլ երկրները», - նշել է Բրիտանիայի պաշպանական գերատեսչության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news