News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բիթքոինի փոխարժեքը կրիպտաարժութային Binance բորսայի վրա հնարավոր հաքերային հարձակման մասին մարտի 7-ին ստացված հաղորդումներից հետո նվազել է մինչեւ 10 հազար դոլար, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով CoinDesk-ը:  Բիթքոինի արժեքը նվազում էր մինչեւ 9.4 հազար դոլար, իսկ մարտի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 14:00-ին, բիթքոինի փոխարժեքը աճել է մինչեւ 10 հազար դոլար, այնուհետեւ՝ կրկին նվազել:

Binance-ի վրա հաքերային հարձակման մասին կասկածել են բորսայի օգտատերերը, նրանցից ոմանք չէին կարող գումար դուրս հանել հարթակից: Բորսան հայտնել է, որ որոշ օգտատերեր ֆիշինգի փորձի զոհ են դարձել, սակայն, ըստ Binance-ի, բուն հարթակի աշխատանքը չի խափանվել: Binance-ի տվյալներով՝ հաճախորդների բոլոր ակտիվներն ապահով վիճակում են, գումարներ չեն գողացվել:

CoinDesk-ը հավելում է, որ բիթքոինի փոխարժեքի վրա ազդեցություն է ունեցել նաեւ կրիպտոարժութային հարթակի հասցեին ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողովի (SEC)  կողմից հնչեցված քննադատությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ