News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում Իրանի ներկայությունն ԱՄՆ-ին չի վերաբերում: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Խամենեին, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ չնայած «աշխարհում ամենուրեք ԱՄՆ-ի կոռումպացված ներկայությանը»՝ Վաշինգտոնը մշտապես Իրանի ներկայության հարց է բարձրացնում:

«Արդյո՞ք մենք պետք է ԱՄՆ-ից թույլտվություն հարցնենք տարածաշրջանում ներկայություն ունենալու համար»,- հայտարարել է Խամենեին՝ նշելով, որ Թեհրանն իր ներկայության հարցով բանակցում է տարածաշրջանի երկրների, ոչ թե ԱՄՆ-ի հետ:

«Պարսից ծոցում անվտանգությունը վերաբերում է տարածաշրջանի երկրներին, որոնք ընդհանուր շահեր ունեն, ոչ թե ԱՄՆ-ին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news