News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2011 թվականին ՄԱԿ որոշմամբ Լիբիայի սառեցված ակտիվներից ավելի քան 10 միլիարդ եվրո 2013-2017 թվականներին անհետացել են Բելգիայում Euroclear Bank-ի հաշիվներից, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով բելգիական Le Vif շաբաթաթերթին:

Հրապարակման մեջ ասված է, որ այդ միջոցները վերահսկվում էին տապալված լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի շրջապատի կողմից:

2013 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ, 16.1 միլիարդ եվրո գտնվում էր Libyan Investment Authority и Libyan Foreign Investment Company-ի համար բացված 4 հաշիվներին:

Բելգիական իշխանությունները այդ միջոցների զգալի մասի անհետացումը հայտնաբերել էին 2017 թվականի աշնանը, երբ փողերի լվացման քննությունը նախատեսում  էր 16 միլիարդ եվրոյի վրա կալանք դնել: Պարզվել է, որ չորս հաշիվներում մնացել է 5 միլիարդ եվրոյից մի փոքր ավել գումար:

Միեւնույն ժամանակ, ըստ Ֆինանսների նախարարության, Բելգիան որոշումներ չի կայացրել այդ ակտիվների սառեցման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ