News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Սաուդյան թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը հանդիպել է Լոնդոնում Անգլիկանյան եկեղեցու ղեկավարի հետ: Հանդիպման ընթացքում նա խոստացել է Սաուդյան Արաբիայում իր բարեփոխումների շրջանակներում առաջ տանել միջկրոնական երկխոսությունը, հաղորդում է Reuters-ը:

Կենտերբերյան արքեպիսկոպոս Ջասթին Վելբին թագաժառանգին ընդունել է Լոնդոնի Լամբեթի պալատում, որտեղ նրանք մոտ մեկ ժամ զրուցել են: Թագաժառանգը կոշտ վճռականություն է հայտնել նրանց բարգավաճմանը նպաստելու համար, ովքեր հավատարիմ են տարբեր կրոնական ավանդույթներին եւ միջկրոնական երկխոսությանը թագավորության ներսում եւ դրանից դուրս:

Արքեպիսկոպոսը մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քրիստոնեական ժամերգության հետ կապված սահմանափակումների կապակցությամբ եւ ընդգծել է բոլոր հավատացյալների առաջնորդների համար կարեւորությունը` աջակցելու կրոնական ազատությանը` հիմնվելով Միացյալ Թագավորության փորձի վրա»:

Զրուցակիցները ուսումնասիրել են քրիստոնեական, մուսուլմանական եւ հրեական դավանանքների վաղաժամ տեքստերը, ներառյալ 2015 թվականի Բիրմինգհեմի համալսարանի գրադարանում գտնված Ղուրանի ձեռագրերի հատվածները, որոնք համարվում են աշխարհում ամենահնագույններից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news