News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Սերբիան չի ճանաչում Կոսովոն, բայց պատրաստ է քննարկել այդ հարցի լուծումները: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիիչը Ռումինիայի գործընկեր Կլաուս Յոհանիսի հետ հանդիպումից հետո, հաղորդում է AP-ն:

«Եթե մենք ճանաչենք Կոսովոն ... Ալբանիան ամեն ինչ կստանա, իմ հարցը նրա մասին է, թե ինչ կստանան սերբերը», - ասել է Վուչիչը: Նրա խոսքով, Սերբիան պատրաստ է քննարկել «բոլոր հնարավոր լուծումները», թեեւ հարցի մի մասը կայանում է նրանում «ինչպես այն մեր հասարակությանը կներկայացնեն, եւ ինչպես ալբանացիները կներկայացնեն իրենց ժողվրդին»:

Անցյալ ամիս Բելգրադ կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Սերբիան պետք է կարգավորի Կոսովոյի հետ տարաձայնությունները եւ մի շարք բարեփոխումներ անցկացնի, մինչեւ Եվրամիությանը միանալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news