News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Պաղեստինցի Ֆարահ Մագդադը Հայաստանում կանանց գլխավոր խնդիրը համարում է ընտանեկան բռնությունը: Նրա խոսքով՝ Պաղեստինում էլ հասարակությունում գերիշխում են կարծատիպերը, բայց վերջին տարիներին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում եւ Պաղեստինում, նոր սերունդը բարձրաձայնում է առկա խնդիրների մասին եւ ամեն ինչ անում դրանք հաղթահարելու համար: «Ընտանեկան բռնությունը Հայաստանում մեծ խնդիր է, բայց կա նաեւ աշխատանքի բաշխման անհավասարության խնդիր: Պաղեստինում կանայք վախենում են բարձրաձայնել խնդիրների մասին, այնտեղ հասարակությունն ավելի կարծրատիպային է, բայց այժմ նոր սերունդն այլ կերպ է մտածում, կարողանում է խնդիրների մասին բարձրաձայնել, անկախ է ու ուժեղ: Այս խնդիրները աշխարհի բոլոր երկրներում կան, բայց շատ ուրախ եմ, որ նոր սերունդը սովորում է՝ ինչպես հաղթահարել դրանք»,- նշում է Ֆարահ Բագդադը:

Լիբանանցի Դալիան էլ կարծում է, որ գենդերային անհավասարությունը, կանանց իրավունքների ոտնահարման խնդիրները համամարդկային են եւ դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ է ուժեղ լինել, բարձրաձայնել դրանց մասին եւ կարողանալ հաղթահարել. «Ինչպես աշխարհի մյուս կանայք, ինձ հանդիպած հայ աղջիկներն ուժեղ, գեղեցիկ, խելացի եւ ինտելիգենտ են: Կապ չունի, թե որտեղ եք ապրում, եթե պայքարում եք դժվարությունների դեմ, կարողանում եք ինքներդ ձեր մեջ փոփոխությունների հասնել, ուրեմն կարող եք նաեւ միջավայրը փոխել»:

Նշենք, որ «UWC Դիլիջան» ուսանողներն այսօր Երեւանի Ազատության հրապարակում կանանց իրավունքների մասին իրազեկման ակցիա իրականացրին. նրանք կազմակեպել էին պարային ֆլեշմոբ, այնուհետ ուսանողները հանդես եկան անհատական եւ խմբային երաժշտական ու պարային համարներով, որից հետո Երեւանի կենտրոնական փողոցներում քայլերթ անցկացրեցին՝ ի պաշտպանություն կանանց:

Տպել
Ամենաշատ