News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատագամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավորների հարձակման մասին։

Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Երեկ AKP-ի պատագամավորները խորհրդարանում փորձեցին մեր հետ ինքնադատաստան տեսնել։ Իրենց բարբարոսություններն ամեն տեղ ցույց են տալիս։ Ֆաշիստների դեմ ամեն տեղ դիմադրություն ենք ցույց տալու։ Եւ իհարկե հաղթելու ենք»։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդական կուսակցության պատգամավորները մեղադրել են իշխանություններին Աֆրինում էթնիկ զտումների մեջ, ինչն էլ կատաղեցրել է Էրդողանի կուսակիցներին, ովքեր հարձակվել են քրդական կուսակցության պատգամավորների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ