News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչը կոչ է արել «Թալիբանին» ընդունել խաղաղության մասին ուղղակի բանակցությունների վերաբերյալ Աֆղանստանի կառավարության առաջարկը, հաղորդում է AFP-ն:

«Բանակցությունների մասին առաջարկը գտնվում է սեղանին», - ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ասել է Տադամիչի Յամամոտոն: «Այժմ Թալիբանը պետք է ներկայացնի սեփական առաջարկը եւ ուղղակի բանակցություններ սկսի կառավարության հետ (Աֆղանստան)` աֆղանական ժողովրդի տառապանքին վերջ դնելու համար», - ասել է  նա:

Յամամոտոն հույս է հայտնել, որ Աֆղանստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել 2018 թվականին, իսկ նախագահական ընտրությունները 2019 թվականին:

Նա նաեւ մտահոգություն է հայտնել Խորասանի նահանգում «Իսլամական պետության» կողմից հարձակումների պատճառով քաղաքացիական զոհերի քանակի աճի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news