News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Արմեն Ջիգարխանյանն Անդրեյ Մալախովին արգելել է հիշատակել իր անունը, հաղորդում է Dni.Ru-ն՝ վկայակոչելով դերասանի նախկին կնոջ նախկին ներկայացուցիչ Էլինա Մազուրին:

Մազուրի խոսքով՝ Ջիգարխանյանը զայրացել է՝ տեսնելով նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի եւ Անդրեյ Մալախովի գրկախառնված լուսանկարը:

«Այս լուսանկարի հայտնվելն արժանացել է մեծ դերասանի բացասական արձագանքին»,- ասել է Մազուրը:

Ըստ նրա՝ իր անձնական կյանքի շուրջ ստեղծված իրավիճակի լուսաբանման հարցում ակնհայտ կանխակալության պատճառով Արմեն Ջիգարխանյանն Անդրեյ Մալախովին արգելել է հիշատակել իր անունը եւ օգտագործել լուսանկարը: Արգելքը տարածվում է նաեւ StarHit պարբերականի վրա, որի գլխավոր խմբագիրն է Մալախովը: Ջիգարխանյանն իր անձնական կյանքի լուսաբանման բացառիկ իրավունք է տվել միայն НТВ եւ РЕН ТВ հեռուստաալիքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news