News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ընդդիմադիր բանավեճը դարձյալ հանգել է այսպես ասած հրապարակային միասնականության խնդրին եւ դարձյալ մեկ անձի դեմ պայքարի համատեքստում: Դա տեղապտույտ է, ակնհայտ տեղապտույտ, որից գլխապտույտ է ունենում ոչ թե իշխանությունը, այլ հասարակությունը: Պատահական չէ, որ ամեն այդօրինակ միավորումներից հետո հասարակությունը պարզապես «նստում» է, դադար առնելու, մինչեւ կձեւավորվի նոր ընդդիմադիր մի բանավեճ, որը հանրությանը դարձյալ ոտքի կհանի պտտելու: Իրական ընդդիմադիր բանավեճը կամ դիսկուրսը պետք է լինի այստեղ․ ինչպես դուրս գալ այդ տեղապտույտից եւ ձեւավորել նոր օրակարգ, որտեղ առաջնային նշանակության հարցերը պետք է լինեն ոչ թե հասարակական համախմբման այսպես ասած թիրախները՝ ինչ անել համախմբվելուց հետո, այլ հարցերը, թե ինչ է պետք անել համախմբվելու համար, որպեսզի այդ համախմբումը չկառուցվի այսպես ասած եղած-չեղածը մոռանալու, քենն ու ոխը մի կողմ դնելու իռացիոնալ եւ պաթետիկ մեթոդաբանության վրա: Իրականում, այդ մեթոդաբանությունը փակուղին խորացնող բահն է, որով ընդդիմությունը մշտապես փորում է իր փոսը:

Բանն այն է, որ պրոդուկտիվ ընդդիմադիր գործունեությունը, եթե դրա հիմքում կա նաեւ միասնականության խնդիրը, պետք է կառուցվի ոչ թե եղած-չեղածը մի կողմ դնելու, այլ հենց տարաձայնությունները եւ տարբերությունները հաշվի առնելու վրա եւ դրանցով հանդերձ միավորող ուժեղ գաղափարներ գտնելու: Ըստ էության դա նույնիսկ յուրօրինակ ընդդիմադիր թեստ է՝ տարաձայնությունները կան, պահպանվում են, խորն են, լուրջ են, սակայն դրանցով հանդերձ գտնվում են այնպիսի ուժեղ գաղափարներ, որոնք ստիպում են ձեւակերպել ընդհանուր հեռանկարներ ու գործել այդ ուղղությամբ: Իսկ որպես էֆեկտ էլ լինում է հանրային վստահությունը, երբ ժամանակի ընթացքում ավելանում է այդ գործունեության համակիրների թիվը: Մեկ թիրախը, այն էլ անձնավորված թիրախը, ուղղակի ի բնե չի կարող լինել ընդհանուր հեռանկարային շահ ձեւավորող եւ ձեւակերպող գործոն:

Անգամ եթե Հայաստանում չլինեին նախադեպերը, որոնք ի ցույց են դրել այդ հանգամանքի սնանկությունը, միեւնույն է, քաղաքականության բնույթին համարժեք լինելն ու հայաստանյան իրավիճակին, քիչ թե շատ, խորությամբ տիրապետելն ուղղակի տրամաբանական եզրահանգման պետք է բերեն, որ մեկ անձի դեմ չի ձեւավորվում ընդհանուր հեռանկարային շահ, եւ շատ հաճախ նույնիսկ լինում է հակառակը, երբ միավորումների մասնակից ուժերը որքան տվյալ մեկ անձի, նույնքան էլ արդեն հենց իրենց միավորման մյուս սուբյեկտների դեմ են պայքարում՝ անձին «գցելուց» հետո մյուսներին գցելու համար: Այստեղ է խնդիրը եւ ինդիկատորը, ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացների կենսունակության եւ հեռանկարայնության, ու նաեւ ընդդիմադիր սուբյեկտների քաղաքական համարժեքության եւ անկեղծության:

Այդ տեսանկյունից, Հայաստանում նոր ընդդիմությունը այլընտրանք չունի, բայց նաեւ չունի ձեւավորման հեռանկար կամ շանս, քանի դեռ հանրությունը չի սահմանել խստագույն չափանիշներ եւ դրանցով պարզապես չի զրկել դաշտում գործելու իրավունքից նրանց, ովքեր առաջացնում են առայժմ միայն գլխապտույտ, թեեւ եւս այդպիսի մի քանի պտույտներ ու հեռու չէ նաեւ հանրության մոտ սրտխառնոցը>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ