News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն լավատեսորեն են տրամադրված՝ կապված Հյուսիսային Կորեայի խնդրի լուծման հետ: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Ըյ Յոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Նախագահ Թրամփի հետ մենք լավատեսորեն ենք տրամադրված (Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի) խաղաղ կարգավորման դիվանագիտական ուսումնասիրումը շարունակելու հարցում»,- հայտարարել է նա Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման արդյունքներով:

«Հարավային Կորեան ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ շատ այլ գործընկերների հետ լիովին եւ վճռականորեն հավատարիմ է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը»,- հավելել է նա:

Այս շաբաթ ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Հարավային Կորեայի կառավարական պատվիրակության եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ Փհենյանում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հյուսիսկորեական կողմը հաստատել էր «Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն իր հավատարմությունը եւ հասկացրել, որ ինքը միջուկային սպառազինություն ունենալու պատճառներ չի ունենա Հյուսիսային Կորեայի համար ռազմական սպառնալիքների բացակայության եւ հյուսիսկորեական ռեժիմի պահպանման երաշխիքների դեպքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ