News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 6-ին Լիբանանում նշանակված են խորհրդարանական ընտրություններ, որոնց ակտիվորեն մասնակցելու են նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները: Նախորդ օրը ավարտվել է պատգամավորության թեկնածուների առաջադրումը, եւ միայն մայրաքաղաք Բեյրութի շրջանում առաջադրվել են 20 հայ թեկնածուներ:

Խնդիրն այն է, որ հայ ավանդական կուսակցությունները ինչպես մյուս գաղթօջախներում, այնպես էլ Բեյրութում պառակտված են, եւ ընտրություններին մասնակցում են նախկին ու ներկա դաշնակցականներ, ռամկավարներ ու հնչակյաններ, առաքելականներ ու բողոքականներ:

Ըստ Լիբանանի Սահմանադրության՝ խորհրդարանում հայ համայնքը ունի 6 տեղ, եւ այդ 6 պատգամավորները ընտրվում են ոչ միայն Բեյրութի, այլ նաեւ եւս երկու շրջաններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ