News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան բարեկամության Հայաստանի խորհրդարանի պատգամավորական խմբի ամերիկյան այցը, որն ըստ էության հնարավոր է գնահատել նույնիսկ որպես աննախադեպ այց, ուղեկցվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի կոշտ գնահատականով, որն անմիջականորեն չէր վերաբերում պատգամավորական խմբին ու կոնկրետ այցին, սակայն անկասկած չէր կարող իր քաղաքական առնչությունը չունենալ խմբի ամերիկյան այցի մթնոլորտի վրա:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օրերս հայտարարեց, որ Հայաստանում կոռուպցիան եւ անհավասար մրցակցությունը շարունակում են մնալ մտահոգիչ եւ խոչընդոտել ամերիկյան ներդրումներին: Այս իրավիճակը դրսեւորում է հայ-ամերիկյան քաղաքական եւ տնտեսական հարաբերության ամբողջ հակասականությունը: Մի կողմից այդ հարաբերությունը զարգանում է կայուն դրական դինամիկայով, մյուս կողմից՝ ԱՄՆ դեսպանը պարբերաբար մատնանշում է այն արգելապատնեշը՝ կոռուպցիա, որը խանգարում է այդ հարաբերությանը որակապես նոր փուլ դուրս գալուն: Մի կողմից հայկական պատգամավորական խումբը Վաշինգտոնում փորձում է կատարել հայ-ամերիկյան քաղաքական հարաբերության խորացման հերթական քայլը, հարթել նոր ուղիներ, սահմանել նոր կապեր՝ այս դեպքում նաեւ շատ կարեւոր խորհրդարանական մակարդակում, քանի որ հայ-ամերիկյան հարաբերությունն այս իմաստով ունի բաց եւ հիմնականում ծավալվել է գործադիր իշխանությունների մակարդակում, մյուս կողմից՝ Հայաստանի իշխող մեծամասության մի շարք պատգամավորներ բավական տարօրինակ արձագանք են տալիս ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանն ու ըստ էության ասում՝ նախ թող իրենց նայեն, հետո մեզ:

Որքա՞ն կարող է շարունակվել այս հակասականությունը եւ արդյո՞ք դա սերնդային է, երբ, ասենք, իշխանության նոր սերունդ Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը ԱՄՆ-ում փորձում են գցել հայ-ամերիկյան խորհրդարանական գործակցության ռելսեր, իսկ Գալուստ Սահակյանն ու Վահրամ Բաղդասարյանը Երեւանում պարզապես ցուցադրում են քաղաքական անմեղսունակության «մաստեր կլասներ»: Թե այստեղ սերնդային բախում, տեսակի, մոտեցումների, աշխարհայացքի եւ քաղաքակրթական նկարագրի բախում չէ, այլ իշխանության հմուտ մարտավարություն, երբ մի ձեռքով սեղմում են ամերիկյան ձեռքը եւ ապահովում սեփական լեգիտիմություն այդ մակարդակում, մյուս ձեռքով, սակայն, ցույց են տալիս Միացյալ Նահանգներին, որ ոչ մի դեպքում պատրաստ չեն անցնել այն սահմանը, որից այն կողմ իշխանության անձնական շահերն են, դրանց ռիսկերը:

Չի բացառվում, որ տեսակի տարբերությունն իշխանության մարտավարություն է, որով փորձ է արվում ցույց տալ Նահանգներին, որ խնդիրները ոչ թե իշխանության քաղաքական կամքի, այլ ուղղակի սերնդափոխության տիրույթում են, որն էլ իրականացվում է, դրա միջոցով է դրսեւորվում վիճակ փոխելու կամքը, պարզապես այն պետք է իրականացնել սահուն եւ հանդարտ: Կընդունի՞ ԱՄՆ-ն այդ մարտավարությունը, կամ կուլ կտա՞ այդ հնարքը, թե՞ ոչ: Չի բացառվում, որ Միացյալ Նահանգների համար առավել դինամիկ փոփոխությունները ներկայումս կենսականորեն պահանջված չեն, նկատի ունենալով այն, որ դրանք կարող են առաջ բերել Ռուսաստանի կոշտ արձագանքը եւ, ըստ այդմ, ստեղծել կոնֆրոնտացիոն վիճակ, որն էլ իր հերթին կառաջացնի արդեն բավականին լուրջ խնդիրներ ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապես ամբողջ Կովկասի մասով:

Ըստ այդմ, Նահանգները գուցե հակված է «հավատալ» Հայաստանի իշխանությանը, դժգոհ լինելով փոփոխության դինամիկայից, բայց, այդուհանդեձ, բավարարվելով փոքր քայլերով առաջընթացի հանգամանքով, քան կանգնել ավելի մեծ հավակնության դեպքում տապալման ավելի մեծ ռիսկի առաջ: Մյուս կողմից, պետք չէ բացառել, որ դինամիկան իսկապես օբյեկտիվ է, թեեւ, անշուշտ, խիստ հարց է, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունը կգնար ավելիին, եթե չլիներ ռուսական խանդի խթանման ռիսկը: Միեւնույն ժամանակ նույն կերպ հարց է նաեւ, թե ժողովրդավարության, համակարգային բարեփոխումների հարցերում ինչքանո՞վ նախանձախնդիր ու հետեւողական կլիներ Նահանգները, եթե չլիներ Հայաստանի ռուսական մամլիչը, եւ այդ տեսանկյունից Նահանգները չունենար այդ մրցակցային խդիրը: Հարցերն իսկապես շատ են եւ դրանք ցուցանում են այն, որ հայ-ամերիկյան հարաբերություն ասվածը գործնականում բավականին բազմաշերտ եւ բազմաբնույթ գործոններով լցված մի գործընթաց է, որը, խոշոր հաշվով, զուրկ է հեռանկարայաին տեսլականից:

Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ գաղափարական տեսլականին, թե՛ տնտեսա-քաղաքական եւ անվտանգային կառուցվածքի: Այստեղ բավարար շոշափելիություն ու առարկայականություն չկա, անգամ, քիչ թե շատ, միակ որոշակի սեգմենտի՝ ամերիկահայության պարագայում: Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերության մասով բուն խդիրը հենց այդ բովանդակային հեռանկարների շարքում է, դինամիկան տեխնիկական հարց է, եւ բովանդակային որոշակիության պարագայում այստեղ նույնիսկ ներկայիս տեմպը կարող է համարվել հիանալի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ