News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բանակցություններ է վարում ամերիկյան Netflix ընկերության հետ՝ սեփական շոու թողարկելու վերաբերյալ, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ Օբաման ընկերության հետ բանակցությունները վարում է կնոջ՝ Միշելի հետ միասին:

Նշվում է, որ Netflix-ը պատրաստ է Օբամային եւ նրա կնոջը վճարել էքսկլյուզիվ շոուի համար, որը հասանելի կլինի ընկերության միայն սթրիմինգային ծառայությունում (ներկայումս աշխարհում մոտ 118 մլն բաժանորդ ունի): Շոուի տեսարանների քանակությունը եւ ձեւաչափը դեռեւս ընտրված չեն:

Հայտնի է, որ Օբաման չի պատրաստվում իր շոուն ԱՄՆ գոծող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական կուրսի քննադատության համար որպես գործիք օգտագործել: Պարբերականը նշել է, որ նախկին նախագահը ցանկանում է իր շոուն նվիրել «ոգեշնչող պատմություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ