News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հռոմի դատախազությունը հետաքննություն է սկսել ճանապարհների վատթար վիճակի հարցով մի շարք բողոքներից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Դեռեւս գործից բացակայում է հանցակազմը եւ կասկածյալները։ Դատախազություն դիմումներ են ներկայացվել սպառողների տարբեր ասոցիացիաների կողմից, այն բանից հետո, երբ Հռոմի ոչ այնքան որակյալ ճանապարհների վիճակը երկարատեւ ձյան եւ տեղատարափ անձրեւների հետեւանքով վատթարացել է։

Ջրհեղեղները եւ անցքերը հանգեցրել են ավտոբուսային երթուղիների փոփոխության, մտցվել է 30 կիլոմետր արագության սահմանափակում: Սուրբ Պետրոսի բազիլիկայի հարեւանությամբ գտնվող փողոցում մի մեքենա է արգելափակվել ջրով լցված փոսում:

Բացառված չէ, որ դատախազությունը տեխնիկական փորձաքննություն կանցկացնի՝ պարզելու համար իսկապես ճանապարհների այդ վիճակի վրա անձրեւներն են ազդել եւ որքանով։

Հռոմի քաղաքապետարանը ճանապարհափոսերի դեմ պայքարում դիտարկում է «Մարշալի պլան»  ներդնել։ Այսպես, ճանապարհային ծառայությունները ամսական 50 հազար ճանապարհափոս պետք է վերանորոգեն։ Այս աշխատանքների արժեքը կկազմի 17 մլն եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ