News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրավիճակը, երբ կինը կարող է իրեն անկախ եւ պաշտպանված զգալ, մեծապես կախված է նրանից, թե արդյոք նա աշխատանք ունի եւ արդյոք իր զբաղմունքը օգնում է վստահ և երջանիկ զգալ:

Հայաստանում կանանց առջեւ ծառացած հիմնական խնդիրները գործազրկությունն է եւ սեփական իրավունքների մասին ոչ բավարար գիտելիքները: Հաճախ դա հանգեցնում է նրանց իրավունքների խախտմանը եւ գենդերային հիմքով բռնությանը:Հայաստանի հետ համագործակցության միջոցով Եվրամիությունը փորձում է օգնել կանանց գտնել իրենց բիզնեսում գտնել, հիմքեր ստեղծել որակյալ կրթություն ստանալու համար:

Հայաստանում իրականացվող ԵՄ մի քանի ծրագրերն ուղղված են բիզնեսում կանանց դիրքերի ամրապնդմանը, Եվրոպայում կրթություն ստանալու նարավորություն ընձեռելուն՝ Հայաստան վերադառնալուց հետո ձեռք բերված գիտելիքները երկրի օգտին օգտագործելու համար: Այսպիսի ծրագրերից մեկը «Կանայք բիզնեսում»-ն է, որը իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Ծրագրի կողմից տրամադրված աջակցությունը ներառում է բիզնես խորհրդատվություն և վերապատրաստում կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների համար: Ծրագիրը նաեւ կենտրոնացած է գյուղական բնակավայրերում կանանց աջակցության վրա: Այդպես, օրինակ, մի քանի համայնքներում՝ Արևշատ,Կաթնաղբյուր, Բյուրական, Դպրաբակ եւ Գեղարդ, ստեղծվել են վեց ժամանակակից ձեռնարկություն է ստեղծվել չորացրած մրգերի եւ դեղաբույսերի արտադրության համար:

Բացի բիզնեսի եւ զբաղվածության հնարավորությունները, ԵՄ-ն հնարավորություններ է ընձեռում կրթություն ստանալու համար: 2015-17 թվականներին Erasmus+ ծրագրի շրջանակում ուսանողների եւ դասավանդողների փոխանակման համար Հայաստանին ավելի քան 6.5 մլն եվրո է տրամադրվել: ԵՄ-ն իր առջև նպատակ է դրել, որպեսզի EU4Youth ծրագրի շրջանակներում, որը կտևի մինչև 2020 թվականը, աջակցության 75 տոկոսը տրամադրվի հենց կանանց:

Մեկ այլ նոր նախաձեռնություն է «Գենդերային հավասարության եւ գենդերային բռնության զոհերի իրավունքների խթանումը» ծրագիրը: Այս ծրագրի շահառուներից մեկը 41-ամյա Մարինեն է: Վեց տարի առաջ Մարինեն երկար տարիների հոգեբանական եւ ֆիզիկական բռնության պատճառով բաժանվել էր իր ամուսնուց:Մարինեն սկսել է այցելել ծրագրի կողմից առաջարկվող դասընթացները, ինչպես նաև  մեկ ամսվա ընթացքում մասնագիտական վերապատրաստում է անցել, որի արդյունքում կարողացել է բիզնես պլան գրել, որը և ընտրվել էր ֆինանսավորման համար: Այժմ նա տնական թխվածքների արտադրության իր փոքր բիզնեսն է ղեկավարում: 2015 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր գենդերային բռնություն վերապրած ավելի քան 200 կին է հմտություններ ձեռք բերել, որոնք ընդլայնել են եկամուտներ ստեղծելու և փոքր բիզնես ունենալու իրենց հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ