Թուրքիայի ազգայնամոլական «Ալփերենի օջախներ» շարժման Ստամբուլի գրասենյակի ղեկավարի մեքենայի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ «Ալփերենի օջախներ» շարժման Ստամբուլի կառույցի ղեկավար Քուրսադ Միջանի մեքենայի ճանապարհը կտրել է մի մեքենա, որի ներսում գտնվող զինված անձինք կրակահերթ են արձակել։
Քուրսադ Միջանին հաջողվել է առանց վնասվածքներ ստանալու դուրս պրծնել կրակահերթից։