News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը պատմական նշաձող է անվանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Կիմ Ըյ Հյոմը, փոխանցում է Yonhap գործակալությունը:

«Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ առաջնորդների հանդիպումը պատմական նշաձող կդառնա, որի շնորհիվ Կորեական թերակղզում խաղաղությունը կիշխի»,- վստահ է երկրի նախագահը: Նրա խոսքով՝ եթե բանկացությունները տեղի ունենան, «կմեկնարկի թերակղզու լիակատար ապամիջուկայնացումը»: «Հարավային Կորեայի կառավարությունն այս հնարավորությունը կօգտագործի, որն իսկական հրաշք է»,- հավելել է Մուն Չժե Ինը:

Նա քաղաքական գործիչներին շնորհակալություն է հայտնել իրենց «խիզախության եւ իմաստնության համար:

Փհենյանում մարտի 5-ին եւ 6-ին բանակցություններ են ընթացել Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըյ Յոնի ու Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Սո Հունի միջեւ: Չոն Ըյ Յոնի խոսքով՝ Փհենյանը պատրաստակամություն է հայտնել Վաշինգթոնի հետ հարաբերությունների կարգավորման խորհրդատվություններ սկսել, որոնց ժամանակ կանդրադառնան Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցին:

Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ ուրբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցում հաստատել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ