News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երկիրը կշարունակի առաջ տանել յուանի աստիճանական միջազգայնացման կուրսը: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավար Չժո Սյաոչուանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով՝ միջազգայնացման գործընթացում բավականաչափ միջոցներ են ձեռնարկվել, որոնք ներկայումս թույլ են տալիս օգտագործել յուանն առեւտրում եւ ներդրումներում: Սյաոչուանը նաեւ ընդգծել է, որ յուանը ներառվել է  SDR արտարժութային զամբյուղի մեջ:

«Ինչ վերաբերում է յուանի միջազգայնացման մեջ երկրի կառավարության կամ Կենտրոնական բանկի հետագա դերին, ապա, իմ կարծիքով, դեռ կարելի է ինչ-որ բան անել կապիտալի ներքին եւ միջազգային հաղորդակցության համար»,- ասել է Սյաոչուանը: Երկրի ղեկավարը նշել է, որ սա աստիճանական գործընթաց է: «Մենք կշարունակենք բացել շուկան, ինչը կօգմի յուանի միջազգայնացմանը»,- հավելել է Սյաոչուանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ