News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միլոսյան Վեներան աշխարհի ամենահայտնի արձաններից մեկն է: Այն ստեղծվել է Հունաստանում մ.թ.ա. 130-100 տարիների ընթացքում եւ շարունակում է մնալ ամենամեծ գլուխգործոցը, հաղորդում է «Վեստի»-ն: Թե ինչպիսի տեսք ունի Միլոսյան Վեներան, գիտեն գրեթե բոլորը:

Առանց ձեռքերի արձանը Լուվրի ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկն է: Պատկերացնել, թե ինչպիսի տեսք կունենար արձանը ձեռքերով, փորձել են Հաշմանդամների միջազգային կազմակերպությունը (Handicap International) ներկայացուցիչները, որոնք Վեներայի կրկնօրինակին  3D տպիչով տպած երկու պրոթեզային ձեռք են ավելացրել: Այժմ այս արձանը, ինչպես նաեւ մի քանի արձաններ, որոնց նույնպես տպագրված պրոթեզներ են ավելավցել, տեղադրվել են Փարիզի տարբեր հատվածներում:

Սա դարձել էր  #BodyCantWait քարոզարշավի մաս, որն անցկացնում է Handicap International-ը: Դրա նպատակն է ուշադրություն հրավիրել պրոթեզային վերջույթների կարիք ունեցող մարդկանց վրա: Կազմակերպության փորձագետների հաշվարկներով՝ ներկայումս աշխարհում նման 100 միլիոն մարդ կա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ