News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնում «Ելք»-ի թեկնածուն ամենայն հավանականությամբ կլինի դաշինքի լիդերներից մեկը: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, բոլոր կանխատեսումներով ու վերլուծություններով, Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածուն, ինչը երկրի ղեկավարման համատեքստում երրորդ ժամկետ է. «Սա մեզ համար անընդունելի է: Մենք խորհրդարանում ամեն կերպ կվիճարկենք, մարտահրավեր կնետենք եւ բնականաբար դեմ կքվեարկենք: Դրանից զատ մենք կունենանք մեր թեկնածուին, կարծում եմ, որը որոշակի մրցակցային պրոցես կձեւավորի խորհրդարանի մակարդակում: «Ելք» դաշինքը դեռ չի քննարկել թեկնածուի հարցը: Բնական է, որ հարցը կքննարկվի դաշինքի լիդերների, կամ դաշինքը լիդերներից զատ այլ թեկնածուի էլ կարող է քննարկել, որեւէ կերպ սահմանափակված չենք»,-ընդգծել է Մարուքյանը:

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին նա ընդգծել է, որ Հայաստանի ԱԺ պատվիրակության այցը պատմական է, որովհետեւ վերջին 10-15 տարում այսպիսի բազմակուսակցական պատվիրակություն չի եղել ԱՄՆ-ում:

Նրա խոսքով, մեծ պոտենցիալ կա չօգտագործված եւ կա քաղաքական կամք այդ պոտենցիալն օգտագործելու. «Ակնկալում ենք ամերիկյան ներդրումների աճ, ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին աջակցություն: Հիմա Հայաստանում ինստիտուտներ են կառուցվում ու եթե սխալ կառուցվեն, հետո գան մեզ ասեն՝ բա գիտեք, այս բանը այսպես պետք է լիներ, արդեն ուշ կլինի»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում բավականին տեղեկացված են Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսներից եւ տարածաշրջանի իրավիճակից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ