News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միջազգային հումանիտար կազմակերպությունների 15 մեքենաներից բաղկացած շարասյունը, որը ուրբաթ առավոտյան դուրս էր եկել Սիրիայի Մուհայամ Ալ Վաֆեդին բնակավայրի անցակետից, հասել է Արեւելյան Գուտա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մեր տեղեկություններով, շարասյունը հասել է նշանակված վայր, սկսվել է բեռնատարների բեռնաթափումը»,–հայտնել է գեներալ–մայոր Վլադիմիր Զոլոտուխինը։

Նա նաեւ հավելել է, որ շարասյան հետ սպասվում է խաղաղ բնակիչների դուրսբերում շրջանից։

Ավելի վաղ սնունդով եւ դեղերով բեռնված 15 ավտոմեքենաների ուղարկումը Արեւելյան Գուտա չեղարկվել էր կապված զինյալների կողմից բացված կրակի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ