News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության Քաղաքական Խորհուրդը գտնում է, որ պետք է օգտվել Սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունից` անցումը այսպես կոչված խորհրդարանական համակարգին, համախմբել հասարակությանը, ապրիլի 9-ից դուրս բերել փողոց եւ պարտադրել վարչախմբին ձեւավորել ժողովրդի վստահության ժամանակավոր կառավարություն:

Կուսակցության տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.

«Վստահության ժամանակավոր կառավարության հիմնական խնդիրները պետք է լինեն`

ա) հայտարարել համաներում` ազատ արձագել քաղաքական բանտարկյալներին եւ բեռնաթափել Քրեակատարողական հիմնարկները,

բ) տասնամյակներ շարունակ ժողովրդից եւ պետությունից գողացած միջոցները ներդնել բանակի վերազինման` երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով,

գ) հրատապ լուծել ժողովրդի սոցիալական խնդիրները` մասնավորապես վերանայել գազի, էլեկտրաէներգիայի սակագները,

դ) կազմակերպել եւ անցկացնել ազատ, թափանցիկ արտահերթ ընտրություններ, ձեւավորել լեգիտիմ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:

ԺՀԿ-ն իր աջակցությունն է ցուցաբերում «Հանուն Հայաստան պետության ճակատի» մարտի 10-ին Ազատության հրապարակում եւ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության նույն օրը, նույն ժամին` Լոս Անջելոսում, Փարիզում, Ստրազբուրգում եւ Լոնդոնում կազմակերպված հանրահավաքներին եւ կոչ է անում քաղաքական ուժերին համախմբվել եւ անել հնարավորը` Հայաստանը ազատագրել գործող ազգադավ համակարգից, միաժամանակ, դիմում է հասարակությանը ակտիվորեն մասնակցել մարտի 10-ին Ազատության հրապարակում ժամը 17.00–ին «Հանուն Հայաստան պետության ճակատի» կողմից կազմակերպված հանրահավաքին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ