News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները 2013-ից 2017 թվականներին 101 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված կոռուպցիայի գործեր են քննել, նշված է ուրբաթ հրապարակված Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանի զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վերջին 5 տարիների աշխատանքի վերաբերյալ դատարանի զեկույցը ներկայացվել է 13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանում:

Նշվում է, որ քննության տակ գտնվող պաշտոնյաների թվում կան նախարարական եւ նահանգային մակարդակի բարձրաստիճան պաշտոնյաներ:

5 տարում տարբեր ատյանների դատարանները ընդհանուր քննել են կոռուպցիայի վերաբերյալ 195 հազար գործ՝ ավելի քան 263 հազար մարդկանց նկատմամբ, որոնք տարբեր պաշտոններ են զբաղեցել: Այս ժամանակահատվածում ավելի քան 13 հազար մարդ մեղավոր է ճանաչվել կաշառք տալու մեղադրանքով:

Հնգամյա ժամանակահատվածում երկրի դատարանները քննել են մոտ 789 մլն գործ, ներկայումս որոշում է կայացվել մոտ 86 մլն գործով, ըստ որում՝ բոլոր գործերով անցնող միջոցների ընդհանուր գումարը անցել է 20 տրլն յուանից (3,15 տրլն դոլար):

Նշված ժամանակահատվածում միայն Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանը քննել է 82 383 գործ, որոշումներ են կայացվել 79 692 գործերով, հրապարակված տվյալների համաձայն՝ այս ցուցանիշները 60,6 տոկոսով եւ 58,8 տոկոսով համապատասխանաբար ավելի են նախորդ հնգամյա ժամանակահատվածի ցուցանիշներից:

Կոռուպցիայի դեմ պայքարի խոշորածավալ արշավը սկսվել է 2012 թվականի նոյեմբերի Չինաստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ գլխավոր քարտուղարի եւ 2013-ի մարտին Չինաստանի նախագահի պաշտոններում Սի Ցզինպինի ընտրվելուց հետո: Վերջին տեղեկություններով՝ Չինաստանի ԿԿ Կենտրոնական հանձնաժողովի կարգապահական ստուգումներով վերջին 5 տարում համապատասխան խախտումների համար պատժվել է ԿԿ 1,53 մլն-ից ավելի անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ