News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արդարադատության նախարար, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) անդամ Հայկո Մաասը Անգելա Մերկելի գլխավորությամբ նոր կառավարությունում կստանձնի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը: Այս մասին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության՝ Բեռլինում տեղակայված կենտրոնական գրասենյակում լրագրողներին հայտնել է կուսակցության համանախագահ Անդրեա Նալեսը եւ Օլաֆ Շոլցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես հավատում եմ, որ Հայկո Մաասը շատ լավ արտգործնախարար կլինի», - ասել է Նալեսը՝ ներկայացնելով Մաասի թեկնածությունը: Նա հավելել է, որ որպես Արդարադատության նախարար՝ արտաքին քաղաքական գերատեսչության ապագա ղեկավարը հայտնի է որպես ռադիկալիզմի անհաղթահարելի հակառակորդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ