News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ալեւիները հայցում են հայերի ներողամտությունը, որ չանսացին այն զգուշացումներին, որ թուրքերը հայերից հետո հաջորդն իրենց են կոտորելու եւ չկանխեցին Հրանտ Դինքի սպանությունը։ Այս մասին Ալեւիների Եվրոպական տարբեր երկրների կազմակերպությունների ղեկավարների հայաստանյան այցի շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայում ալեւիների միության ֆեդերացիայի նախագահ Էրդալ Քըլըչկայան։

«Դժբախտաբար, մեզ չհաջողվեց կանխել Հայոց ցեղասպանությունը եւ մինչ օրս տառապում ենք, որ չկարողացանք»,–ասել է նա։

Նա նաեւ ցավակցություն է հայտնել Հրանտ Դինքի ստոր սպանության հետ եւ հավելել, որ իրենք էլ են տառապել այնպես ինչպես հայերը Դերսիմում, Մարաշում, Սվազում, Ղազիում եւ Ղեզիում։

Նա ընդգծել է, որ Հայաստան այցը շարունակական է լինելու եւ հայ–ալիեւական դաշնակցությունը նոր թափ է ստանալու. «Համալսարաններ կատարած այցի ընթացքում հասկացանք, որ հայերն ու ալիեւիներն իրար լավ չեն ճանաչում, ուստի այս այցերն ու համագործակցության տարբեր ծրագրերը պետք է շարունականան լինել, որպեսզի հայ–ալեւիական համագործակցությունը ամրապնդվի»,–նշել է նա։

Նշենք, որ Եվրոպայում 2 միլիոն ալեւիներ են ապրում, իսկ Փոքր Ասիայում` ավելի քան 15 միլիոն:

1937 թվականին Դերսիմի կոտորածների ժամանակ Թուրքիայի իշխանությունների կողմից սպանվեցին բազմահազար ալեւիներ, որից փրկվելու համար նրանք հայերի պես սփռվել են աշխարհով մեկ՝ այնտեղ ձեւավորելով իրենց սփյուռքը։ Այժմ ալեւիներն աշխարհի 14 երկրներում ունեն 270 մշակությաին կենտրոններ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ալեւիների եվրոպական կառույցների ղեկավարներն այցելել էին Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ