News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին՝ «Վերին Լարս» միջազգային անցակետում, առգրավվել է ավելի քան 6 տոննա հայկական բանջարեղեն։

«2018 թվականի մարտի 7-ին Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին՝«Վերին Լարս» միջազգային անցակետում  «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության՝ Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության եւ Հյուսիսային Օսիա-Ալանիայի վարչության պաշտոնյայի կողմից կարանտինային ֆիտոսանիտարական վերահսկողության իրականացման ժամանակ առգրավվել է կարանտինի տակ գտնվող տարբեր արտադրանքներով բեռնված ավտոմեքենա՝ 4,9 տոննա թարմ լոլիկով, 0,245 տոննա սմբուկով եւ 1,24 տոննա պղպեղով, որոնց մասին նշված չէ եղել ուղեկցող փաստաթղթերում:

Փաթեթավորման վրա չի եղել համապատասխան մակնշում, տեղեկություն երկրի մասին, որտեղ արտադրվել է, արտահանման կամ վերաարտահանման մասին տվյալներ՝ ինչպես սահմանված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանում եւ մաքսային տարածքում ապրանքների եւ օբյեկտների միասնական կարանտինային ֆիտոսանիտարական պահանջներով»,–նշված է «Ռոսսելխոզնադզոր»–ի տարածած հայտարարության մեջ։

«Ռոսիա Ալանիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ արտադրանքը փորձել են Ռուսաստան արտահանել Հայաստանի տարածքից։

«Ավտոմեքենայում առկա խնձորներն ու թարմ մթերքները հայտարարագրված են եղել, բայց խնձորների հետեւում եղել է այդ արտադրանքը: Քանի որ այն ոչ մի փաստաթղթավորում չի ունեցել, արտադրանքի եւ դրա փաթեթների վրա ոչ մի նշագրում չի եղել Մաքսային միության սանիտարական միասնական պահանջների համաձայն, արտադրանքը ոչնչացվել է՝ Ռուսաստանի նախագահի թիվ 391 հրամանագրի համաձայն»,- ասել է ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության՝ Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության եւ Հյուսիսային Օսիա-Ալանիայի հարցերով բույսերի եւ սերմերի կարանտինի ոլորտում վերահսկողության բաժնի ղեկավար Վալերի Գագիեւը:

Քաղաքային աղբավայրում ոչնչացվել է մի քանի տոննա անօրինական արտադրանք: Բուլդոզերի թրթուրների տակ է հայտնվել 245 կիլոգրամ սմբուկ, ավելի քան 1200 կիլոգրամ պղպեղ եւ մոտ 5 տոննա լոլիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ